Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ումամիի համն օգնում է մարդկանց կուշտ զգալ. news.am

Ումամիի համն օգնում է մարդկանց կուշտ զգալ. news.am

Չնայած ումամին՝ հինգերորդ համն Արեւելքում, մասնավորապես՝ Ճապոնիայում շատ հայտնի է ավելի քան 100 տարի, այնուամենայնիվ այն նորություն է Արեւմուտքում, որտեղ ճանաչում են միայն 4 հիմնական համերը՝ դառը, քաղցր, թթու եւ աղի:
 
Ումամիի համը ծագում է բեկոնի, սոյայի եւ ոստրեի սոուսի, պարմեզան պանրի, գինու, ապուրների, կետչուպի, լոլիկի, չորացրած սնկերի օգտագործումից հետո: Այն ծագում է լեզվի հատուկ գլուտամատային ընկալիչների շնորհիվ, ուստի հենց նատրիումի գլուտամատն է օգտագործվում որպես համի ուժեղացուցիչ:
 
Սասեքսի համալսարանի գիտնականները պարզել են, որ ումամին օգնում է մարդուն քաղցի հագեցվածություն զգալ: Ըստ “Kedem”-ի հետազոտության ընթացքում մարդկանց մի խումբը գլուտամատի նատրիումով ապուր է կերել, իսկ մյուսը՝ առանց դրա: Մասնագետները հայտնաբերել են, որ առաջին խմբի մասնակիցներն ավելի երկար քաղց չեն զգում, արդյունքում քիչ են ուտում:
 
Գիտնականնեը կարծում են, որ ումամին կօգնի մարդկանց վերահսկել ախորժակը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ